Ծնողները կրկնակի շատ ժամանակ են անցկացնում համացանցում, քան նրանց երեխաները

1440155469412Ընտանիքի վրա տեխնոլոգիաների ու լրատվամիջոցների ազդեցությունն ուսումնասիրող Common Sense Media կազմակերպության հարցման արդյունքներով՝ դեռահասների ծնողները կրկնակի շատ ժամանակ են անցկացնում համացանցում, քան նրանց զավակները, փոխանցում է Market Watch–ը։ Հարցումն անցկացվել է ԱՄՆ-ում։

Ավագ սերունդն իր համակարգիչների կամ սմարթֆոնների էկրանի առաջ անցկացնում է օրական ավելի քան ինը ժամ, ընդ որում այդ ժամանակի 82 տոկոսը ոչ մի կապ չունի աշխատանքի հետ։ Մինչդեռ դեռահասները, նույն հարցման տվյալներով, օնլայն են օրական մոտ 4․5 ժամ։

Հետազոտության ղեկավար Մայքլ Ռոբը բացատրել է, որ երեխաները համացանցն օգտագործում են իրենց հասակակիցների հետ շփվելու ու իրենց անձնային հատկանիշները զարգացնելու համար։

 Սակայն ծնողների երկու երրորդը, հարցման տվյալներով, համարում է, որ համացանցից օգտվելու ժամանակի վերահսկողությունը երեխաների դեպքում ավելի կարեւոր է, քան անձնական կյանքի նրանց իրավունքը։

Ավելի վաղ Ինտերնետային տեխնոլոգիաների հասարակական տարածաշրջանային կենտրոնը Նոր տեխնոլոգիաների դպրոցի հետ համատեղ անցկացրել էր հարցում, ըստ որի երեխաների 80 տոկոսը գոնե մեկ անգամ վտանգավոր իրավիճակում է հայտնվել համացանցում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *