Կոնդեցի Հարութի սպանության մեջ մեղադրվողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

0

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական վարչությունը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Հ.-ն:

Սեպտեմբերի 20-ին Արտակ Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արտակ Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *