«Հրաշք նկարը»

13537544_1050238831721186_4815752367836547880_n

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ ոստիկանապետի՝ օրեր առաջ իր պաշտոնից հեռացված խորհրդական Նարեկ Մալյանի և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից խոշոր չափերի գումար շորթելու մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող «Analitik.am» կայքի սեփականատեր Անի Հովհաննիսյանի համատեղ լուսանկարը՝ վերնագրելով «Հրաշք նկարա» խոսքերով, որի տակ մի շարք օգտատերեր հումորային մեկնաբանություններ են թողել:

Օգտատերերից Սոնա Նանայանը կատարել է հետևյալ մեկնաբանությունը. «Совпадение? Не думаю)) Կիսելյովյան այս խոսքերը շատ համապատասխան են այս լուսանկարի համար: Լուսանկարը կարելի է վերնագրել նաև “Բախտակիցներով”, “Ապագա բանտախցակիցներով” և այլն: Ինչը կարող է լինել ավելի խոսուն, քան “Տարվա ինտելեկտուալ” ճանաչված, բայց միևնույն ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման և ոչ վայել պահվածքի համար պաշտոնից հեռացված Նարեկ Մալյանի և նրան այդ “տիտղոսին” արժանացրած “Արդարության սերունդ” շարժման առաջնորդ, բայց միևնույն ժամանակ “ոչ այդքան” արդար գործերի’ մասնավորապես շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանի համատեղ այս “հպարտ” լուսանկարը»:

Ի դեպ, նշենք նաև, որ պաշտոնից հեռացվելուց հետո, «Իրավունք»-ի հետ զրույցում, հարցին՝ արդյոք այս ամենը պայմանավորված է «Անալիտիկ»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի ձերբակալությամբ եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու փաստի հիման վրա հարուցված քրեական գործով եւ արդյոք նա հարցաքննվել է այդ գործի շրջանակներում, Ն. Մալյանը պատասխանել է, որ չի հարցաքննվել, քանի որ այդ պատմության հետ որեւէ կապ չունի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *