Գագիկ Ծառուկյանի ծանրակշիռ ներկայությունը դաշտում պայքարի լուրջ հայտ է լինելու

timthumb-4Ներքաղաքական խմորումները դեռ շարունակվում են, ինչ-որ դաշինքներ են ձևավորվում դաշտում, սակայն չկա նախընտրական ինտրիգն ու արդար պայքարի գրավականը: Թերևս դրա պատճառները դաշտի ջլատված և սպառված լինել ու ուժերի նորովի ներկայանալու անկարողունակությունն է: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, ամեն ինչ գլխիվայր շրջելու (իհարկե լավ իմաստով) հավանականություն կա: Խոսքը Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին է:

Այո դաշտում կա գոյացած խորը անդունդ, որը լրացնելու համար բավարար ռեսուրսներ է պետք ունենալ: Ինչպես արդեն երևում է, այդ բացը լրացնելու միակ թեկնածուն հենց Գագիկ Ծառուկյանն է, ում ծանրակշիռ ներկայությունը դաշտում պայքարի լուրջ հայտ է լինելու:

Քաղաքականությունը ինքնին պայքար է ենթադրում, սակայն հակակշիռ բևեռներ են հարկավոր, այդ պայքարին սկիզբ տալու համար: Սա է այն գլխավոր պատճառը, որ դաշտում կա ուժերի գերակշիռ մաս, ովքեր միավորվելու համար առնցք են տեսնում միայն Գագիկ Ծառուկյանին, քանզի հաղթանակի տեսլականն ու քաղաքական պրոցեսների մասնակցություն ունենալու միակ հնարավորությունը, համախմբվելն է Գագիկ Ծառուկյանի շուրջ և միասնական ուժերով փորձել հակահարված տալ թե ներքին, թե արտաքին քաղաքական մարտահրավերներին:

 

Նինա Մարգարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *