Ջավախքում Գանձայի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 3 հայ տեղափոխվել է հիվանդանոց

31093780844_6d7cd254bb_z_copy-thumbՎրաստանում՝  Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի տներից  մեկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գանձայի համայնքապետ Հրանտ Սիրեկանյանը:
«Գանձա գյուղի բնակիչ Գուրգեն Հարությունյանի տանը գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևաքնով ընտանիքի երեք անդամները տուժել են և տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը երեխա է»:

Սիրեկանյանի խոսքով՝ Հարությունյանների տան  70-80 տոկոսը վնասվել է:

Համայնքապետի խոսքով՝ այս պահի դրությամբ գյուղի գազամատակարարումն անջատված է և այն կվերականգնվի դեկտեմբերի 29-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *