Beeline-ը պատրաստ է Ամանորին. ավելացրել է 2G, 3G ու LTE/4G ցանցերի թողունակությունը

default-71Ամանորին ընդառաջ Beeline-ը ձեռնարկել է բոլոր միջոցները` կապի եւ հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, ընկերությունն ավելացրել է 2G, 3G ու LTE/4G  ցանցերի եւ միջազգային ինտերնետ կապուղիների թողունակությունը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան: Beeline բաժանորդները կարող են նաեւ ստանալ լիարժեք սպասարկում Facebook սոցիալական ցանցում ընկերության պաշտոնական էջում, ինչպես նաեւ «Օնլայն խորհրդատու» ծառայության միջոցով:

 «Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը եւ հաճախորդների սպասարկման կենտրոնն աշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կկարողանան ստանալ շնորհավորանքներ եւ ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ հեռախոսով, ինտերնետով եւ SMS-ով: Թող որ գալիք Նոր Տարին ձեր ընտանիքներին բերի երջանկություն, սեր եւ բարություն, իսկ մենք, ամեն ինչ կանենք, որպեսզի դուք շարունակեք հաճույքով օգտվել մեր պարզ, հարմար եւ հասանելի ծառայություններից», — նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ամանորյա տոնական օրերին Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների աշխատաժամերին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *