Օրեմբուրգում վագրերով բեռնված բեռնատարը վթարի է ենթարկվել

timthumbՌԴ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում փրկելու Օրենբուրգում վթարի ենթարկված բեռնատարում գտնվող վագրերին: Ինչպես հաղորդում է Րիա.ռու-ն, ոստիկանություն է զանգել բեռնատարի սեփականատերը, ով հատուկ սարքով հետեւել է մեքենայի ընթացքին եւ ասել, որ իրեն պատկանող ավտոմեքե նան արդեն մի քանի ժամ է կանգնել է եւ առաջ չի ընթանում, իսկ բեռնատարում գտնվում են հազվադեպ հանդիպող վագրեր, որոնց տեղափոխում էին Վոլգոգրադում գտնվող կրկես:

«Մեքենան գտնվում էճանապարհից ոչ հեռու: Վարորդը եւ բեռնատարին ուղեկցող ավտոմեքենան դեպքի վայրում չեն, իսկ բեռնատարի խցիկից ձայներ են գալիս: Ավտոպատահարի վայր է ժամանել նաեւ վարժեցնողը: Բեռնախցիկը բացելուց հետո հայտնաբերվել է հինգ վանդակ’ վագրերով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *