ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը գիտակցում է՝ իրենց համար ճգնաժամ է սկսվում. Politico

democratic-partyԴոնալդ Թրամփի հաղթանակից հետո Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսել են գիտակցել, որ իրենց համար ճգնաժամ է սկսվում, գրում է Politico-ն:

Այն բանից հետո, երբ հանրապետականները վերահսկողության տակ առան Սպիտակ տունը, Սենատն ու Կոնգրեսը, դեմոկրատները բախվեցին հետեւյալ հարցին. «Ո՞վ է իրենց ղեկավարելու: Հանուն ինչի՞ է պայքարելու իրենց կուսակցությունը»:

Պարբերականը նշում է, որ կուսակցությունը միատարր չէ, այն կարող է ներկայացնել ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ Հիլարի Քլինթոնի շահերը եւ անգամ սենատոր Էլիզաբեթ Ուորենի, որը կուսակցության առավել առաջադեմ մասի անդամներից էր: Դրանց էր հարում նաեւ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը:

Պարբերականը նշում է,որ Բերնի սանդերսի հետ աշխատող ստրատեգներից մեկը նշել էր, որ կուսակցությունը քաոսի ժամանակաշրջան է ապրում: Անորոշությունը սկսում է կուտակվել՝ ստեղծելով խուճապ կուսակցության շրջանում, որը մինչեւ վերջին պահը համոզված էր, որ Թրամփը չի դառնա ԱՄՆ նախագահ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *