Sotheby’s-ի աճուրդում Է. Մունկի «Աղջիկները կամրջին» կտավը վաճառվել է 54,5 միլիոն դոլարով

munchgirls1Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջին» նկարը (1902 թ.)  Նյու Յորքում կայացած Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 54,5 միլիոն դոլարով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Կտավը նախապես գնահատվել էր 50 միլիոն դոլար: Նկարը, որը համարվում է նկարչի ստեղծագործական գործունեության մեջ առանցքային աշխատանքներից մեկը, 1996 թվականին վաճառվել էր 7,7 միլիոն դոլարով, 2008-ին՝ 30,8 միլիոնով:

Նորվեգացի նկարչի աշխտանքներից ամենաթանկը վաճառվել է «Ճիչ» (1893 թ.) կտավը. 2012-ին աճուրդում գնվել էր 119,9 միլիոն դոլարով:

Ժամանակակից արվեստի աճուրդում վաճառվել է նաև Պաբլո Պիկասոյի «Նկարիչն ու մոդելը» (1960 թ.) կտավը 12,9 միլիոն դոլարով: Նախնական գնահատվել էր 12-18 միլիոն: picasso_2

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *