Ինչպես դառնալ ստարտափ-ազգ. Երեւանում մեկնարկել է Empowering Ideas միջազգային տեխնո-ֆորումը (ֆոտոռեպորտաժ)

default-9Լինելով փոքր եւ մեկուսացված երկիր՝ Հայաստանը միշտ հիմնվել է  իր ինտելեւկտուալ կապիտալի, կրթված հասարակության վրա։ Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Ժակլին Դիլեյը Երեւանում Empowering Ideas միջազգային տեխնո-ֆորումի բացման ժամանակ (ֆոտոռեպորտաժ

«ՏՏ ոլորտը եւ ձեռներեցությունը շատ կարեւոր են Հայաստանի համար: Լինելով փոքր եւ մեկուսացված երկիր՝ Հայատանը միշտ հիմնվել է  իր ինտելեւկտուալ կապիտալի, կրթված հասարակության, իսկ հիմա փորձում է տեխնոլոգիական եւ ձեռներեցության զարգացման միջոցով խթանել տնտեսության զարգացումը»,- ասել է նա:

Empowering Ideas միջազգային տեխոն-ֆորումը կազմակերպել է Digital Communication Network միջազգային ցանցը: Ֆորումի ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան  Իսրայելի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի ՏՏ մասնագետները: Ներկայացվեցին գլոբալ հաջողության պատմություններ՝ շեշտադրելով ստեղծագործ տեխնոմշակույթի կարեւորությունը երկրի տնտեսության զարգացման համար: Քննարկվեցին խելացի քաղաքի մոդելը, ինկուբացիոն կազմակերպությունների հաջողակ լինելու գաղտնիքները, ինչպես նաեւ ստարտափ ազգ դառնալու ճանապարհները:

ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող փոխանակման ծրագրի շրջանակում մոտ մեկ տարի առաջ հիմնադրված Digital Communication Network կազմակերպությունը հավաքել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայից 24 ներկայացուցիչների, ում նպատակն է  ուսումնասիրել, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները ազդում էլեկտրոնային կառավարման, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների, սոցիալական շարժումներ եւ ԶԼՄ-ների աշխատանքի վրա:

Ֆորումը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ֆորումի գործընկերներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *