Չինաստանում անհետացող կենդանիների բիզնեսով զբաղվող 6 մարդ է ձերբակալվել

4814fd7da082c468c44c77c8dfd838b7Չինական Սիչուան նահանգի ոստտիկանությունը 6 մարդ է ձերբակալել, որոնցից առգրավել է անհետացող կենդանիների միս և մարմնի տարբեր մասեր, հայտնում է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):

Լրատվամիջոցի տվյալներով չարագործների ձերբակալման գործողությունն իրականացվել է երեքշաբթի, Մյանյան քաղաքում: Ոստիկանությունը ձերբակալվածների մոտ հայտնաբերել է սև արջի (բարիբալ), կոկորդիլոսի, բվի և բազեի միս, կաշի, թաթեր, գլուխներ, մարմնի այլ մասեր:

Գլխավոր կասկածյալը խոստովանել է, որ վաղուց է զբաղվում հազվագյուտ վայրի կենդանիների առևտրով և իր բիզնեսը վարում է ինչպես Չինաստանի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *