ՄՆ-ում 60 տարեկանում սատկել է աշխարհի ամենածեր գորիլլան։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Կոլումբուս քաղաքի (Օհայո նահանգ) կենդանաբանական այգուն։
Այգու աշխատակիցները հայտնել են, որ գորիլլան սատկել է քնած ժամանակ, իսկ իրենք նրա դին հայտնաբերել են վաղ առավոտյան։
Կոլոյի մարմինը կդիակիզվի, որից հետո աճյունափոշին կհուղարկավորվի այգում, որտեղ նա ապրել է։ Նաև հետազոտություն կանցկացվի՝ նրա մահվան պատճառները հասկանալու համար։
Կոլոն ծնվել էր 1956 թվականին։ Նա դարձել է աշխարհում առաջին գորիլլան, որը ծնվել է անազատության մեջ։
Այգում չեն նկատվել նշաններ, թե Կոլոն իրեն վատ է զգում, չնայած վերջերս նրա մոտ չարորակ ուռուցք էին հայտնաբերել և հեռացրել։
Կոլոն իր երկար կյանքի ընթացքում դարձել է երեք գորիլլայի մայր, ինչպես նաև 16 գորիլլայի տատ։