Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր լրագրող, որն աշխատել է նաև Reuters-ի համար

ahmet_sik-thumbԹուրքիայում ձերբակալել են թուրք ընդդիմադիր լրագրող Ահմեդ Շըքին, որը բրիտանական հեղինակավոր Reuters գործակալության համար աշխատել է որպես լուսանկարիչ: Այս մասին հատնում է թուրքական diken.com.tr կայքը:

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ», «Էվրենսել» և այլ պարբերականներում աշխատած Շըքն իր ձերբակալության մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Twitter-ի իր էջի միջոցով:

Նա հայտնել է, որ իրեն ձերբակալում են Twitter-ում արած հրապարակումներից մեկի առնչությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկրում լրագրողների հանդեպ սկսված ճնշումների առիթով:

«Ով փորձի քայքայել ազատ մամուլը, նա կսպանի ժողովրդավարությունը, և այս պահին Թուրքիայում կատարվողը ոչ միայն մտահոգիչ է, այլև՝ անընդունելի»,- հայտարարել էր Եվրախորհրդարանի նախագահը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *