րամփը կկրճատի ԱՄՆ հատուկ ծառայությունների թվաքանակը. ԶԼՄ-ներ

Campaign 2016 TrumpԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրճատել ԿՀՎ կենտրոնական ապարատը, սակայն կավելացնի ողջ աշխարհում աշխատակիցների թիվը, հայտնում է The Wall Street Journal-ը։

«Թրամփի թիմի կարծիքով՝ հետախուզական աշխարհը դառնում է միանգամայն քաղաքականացված։ Նպատակը պետք է լինի այն, որպեսզի վերակազմավորի նրանց և այն, թե ինչպես են համագործակցում»,- նշել է պարբերականի աղբյուրը։

Նա ընդգծել է, որ Թրամփը պլանավորում է կրճատել ԿՀՎ-ի կենտրոնական ապարատի աշխատակիցների թիվն ու միաժամանակ ավելացնել այդ վարչության աշխատակիցների թիվը «տեղերում» ողջ աշխարհում։ Փոփոխությունների պլանների մշակմանը մասնակցում են Պենտագոնի հետախուզության նախկին ղեկավար Մայքլ Ֆլինը, որը Թրամփի վարչակազմում զբաղեցնելու է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև հանրապետական Մայք Պոմպեոն, որին Թրամփը ցանկանում է նշանակել ԿՀՎ ղեկավար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *