Դուստրս ապագայում կարող է աշխատանքի անցնել Սպիտակ տանը․ Դոնալդ Թրամփ

unnamed-fileԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր դուստր Իվանկան ապագայում կարող է աշխատանքի անցնել Սպիտակ տանը։

«Այժմ նա հարմարվում է Վաշինգտոն տեղափոխվելուց հետո։ Նրա ամուսին Ջարեդը շատ խելացի տղա է, նա գրասենյակում է (Սպիտակ տանը)։ Պետք է սպասել և տեսնել՝ ինչ կլինի հետո»,-ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իվանկան առանձնահատուկ մարդ է՝ որոշակի կարողություններով։

«Ես այժմ ոչ մի բան չեմ բացառում, ոչ մի հնարավորություն»,-եզրափակել է նախագահը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *