Ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները Լապշինի պաշտպանության համար. Պեսկով

408787905ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բաքվին արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, բայց նրա պաշտպանության համար ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաբանական միջոցները, հաղորդում է RIA Novosti-ն:

«Բանակցություններ չեն ընթանում, բայց ձեռնարկվում են հնարավոր իրավաբանական միջոցները Լապշինի պաշտպանությն համար»,-հայտարարել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ Լապշինը մի քանի քաղաքացիություն ունի՝ այդ թվում ռուսական:

«Մեզ համար նա մեր երկրի քաղաքացի է: Մենք շարունակում ենք պաշտպանել նրա շահերն օրինական կարգով»,- հավելել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Մոսկվան հիասթափված է Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Մինսկի որոշումից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *