Առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է. Gallup International Association

timthumb (4)Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հետազոտություն է իրականացրել «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:

Հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք՝

«Ծառուկյան»՝ 26,4 %
«ՀՀԿ»՝ 22,8 %
«Ելք»՝ 4,3 %
«ՀՅԴ»՝ 3,9 %
«Ազատ դեմոկրատներ»՝ 3,4 %
«Հայկական վերածնունդ»՝ 2,7 %
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,6 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 1,8 %
«Կոմունիստական կուսակցություն»՝ 1%

Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի, որից 14,1 %-ը հրաժարվել է պատասխանել, 17 %-ը դժվարացել է պատասխանել:

Այսօր՝մարտի 6-ին, հետազոտության արդյունքները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *