ԱՄՆ հետախուզությունն ահազանգում է. նոր գլոբալ հակամարտություն է հասունանում

93c83670ef9a19269a2614bbc0ae1b9aՀաջորդ հինգ տարիների համար աշխարհը կանգնած է նոր գլոբալ հակամարտությանը դիմադարձվելու վտանգի առջեւ: Այս մասին ահազանգում են ամերիկյան հատուկ ծառայությունները՝ նշելով, որ կաճեն նաեւ հակամարտությունները ինչպես պետությունների միջեւ, այնպես էլ՝ պետությունների ներսում, որոնք իրենց լարվածության մակարդակով եւ ծավալով գուցե նաեւ կգերազանցեն Սառը պատերազմի ժամանակներին: Միաժամանակ նաեւ կաճի ահաբեկչությունը: Մյուս կողմից՝ Արեւմուտքի երկրների նկատելի իներտությունը կքաջալերի Ռուսաստանին եւ Չինաստանին, որոնք մարտահրավեր կնետեն ամերիկյան գերիշխանությանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդի հրապարակած «Գլոբալ միտումներ. զարգացման պարադոքսը» զեկույցը: Զեկույցում նշվում է, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված աշխարհակարգը քայքայվում է ազգայնականության եւ հակագլոբալիստական շարժումների ճնշման ներքո: «Այս միտումները կխաչաձեւվեն աներեւակայելի արագությամբ եւ կբարդացնեն ինչպես կառավարումն ու գործակցությունը, այնպես էլ իշխանության բնույթն առհասարակ եւ հիմնարար գլոբալ լանդշաֆտը»,-ասված է նշված փաստաթղթում: Ուշագրավ է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները մոտալուտ ապագան որակում են որպես մութ եւ դժվար, որտեղ կլինեն ավելի ագրեսիվ եւ հավակնոտ Մոսկվան եւ Պեկինը, հակամարտությունները, ահաբեկչության վտանգը, կլիմայի փոփոխությունները, եկամուտների անհավասար բաշխման խորացումը եւ դանդաղ տնտեսական աճը: Ուշագրավ է, որ որակական փոփոխություն է կանխատեսվում նաեւ ահաբեկչության մեջ: Ըստ այդմ՝ այն արդեն կլինի ոչ մեծ խմբերով մարդկանց կամ անհատների կողմից, որոնք զինված կլինեն նոր գաղափարներով եւ տեխնոլոգիաներով: Կվերանայվեն նաեւ ազդեցության գոտիները ռեգիոնալ մակարդակում: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *