Ամերիկացիների շուրջ 82%-ը Ռուսաստանին լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար. հարցում

default (39)Ամերիկացիների շուրջ 82%-ը Ռուսաստանին լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար: Այս մասին են վկայում Ipsos սոցիոլոգիական կենտրոնի եւ Reuters գործակալության անցկացրած հարցման արդյունքները:

Ըստ Gazeta-ի՝ Ռուսաստանին սպառնալիք համարող ամերիկացիների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6%-ով:

 Բացի այդ՝ ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանից վախենում է ավելի, քան Չինաստանից եւ Սաուդյան Արաբիայից:

Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության վերլուծաբանները հայտարարել են, որ միջպետական կոնֆլիկտների առաջացման վտանգը ներկայում ամենաբարձրն է «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *