«Եփրատի վահան» գործողության շրջանակում Թուրքիան ոչնչացրել է ավելի քան 2000 ահաբեկչի

1463482225548Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության մեկնարկից Սիրիայի հյուսիսում վնասազերծել են 2085 ահաբեկչի։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում։

Հաղորդվում է, որ թուրքական զինված ուժերի կողմից վնասազերծված ահաբեկիչներից 1775-ը հանդիսանում են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության անդամներ, իսկ 310-ը՝ «Դեմոկրատական միություն» կազմակերպության անդամներ։

«Եփրատ վահան» գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի դաշնակից Սիրիայի ազատ բանակը վերահսկողություն է սահմանել Սիրիայի հյուսիսի 226 բնակավայրերի նկատմամբ։

Ահաբեկիչներից ազատագրվել է 1870 քառակուսի կմ տարածք։

«Եփրատի վահան» գործողությունը հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ անցկացվում է անցած տարվա օգոստոսի 24-ից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *