Թրամփը ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է կոչել

default (42)ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն կարեւոր, բայց հնացած կազմակերպություն է կոչել, քանի որ այն չի զբաղվել ահաբեկչության խնդրով: Այս մասին Թրամփը հայտարարել է Times-ին տված հարցազրույցում:

«Ես վաղուց եմ ասել, որ ՆԱՏՕ-ում խնդիրներ կան: Թիվ մեկ խնդիր. այն հնացած է, քանի որ հիմնվել է բազմաթիվ տարիներ առաջ: Թիվ երկու խնդիր. երկրները չեն վճարում այն, ինչ պետք է վճարեն: Այն հնացած է, քանի որ հոգ չի տարել ահաբեկչության մասին»,- ասել է Թրամփը:

 Չնայած այս ամենին՝ «ՆԱՏՕ-ն շատ կարեւոր է» Թրամփի համար:

«Բրիտանիան վճարում է: 5 երկրներ կան, որ վճարում են: Հինգ: Շատ չէ… 22-ից (նկատի ունենալով ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներին)»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *