CNN-ը Թրամփին հիշեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ հայտարարությունները

donald_trump125ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախքան նախընտրական մրցապայքարին մասնակցելը Ռուսաստանն անվանել է Միացյալ Նահանգների «ամենամեծ խնդիրը» և կողմ է արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։ Նման պնդումով հանդես է եկել CNN հեռուստաալիքը՝ ուսումնասիրելով միլիարդատեր քաղաքական գործչի հարցազրույցների շարքը, որոնք նա տվել է 2014թ․ մարտին։

Թրամփը, մասնավորապես, աջակցել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի հայտարարությունը, որում նա Ռուսաստանն անվանել է ԱՄՆ-ի աշարհաքաղաքական համար մեկ թշնամին։ Մարտի 3-ին  Թրամփը հայտարարել է, որ  Ռուսաստանը տնտեսական առումով հզոր երկիր չէ և ԱՄՆ-ը կարող է տնտեսական միջոցներն օգտագործել ի վնաս ՌԴ-ի։

Ավելի ուշ՝ մարտի 14-ին Թրամփը բացահայտ կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ «Մենք պետք է պատժամիջոցներ սահմանենք։ Մենք պետք է ուժ ցուցադրենք․․․»,-ասել է նա։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *