41-ամյա կինն ինքնասպան է եղել, թողնելով հարազատներին ուղղված երկտող

timthumb (26)Երեկ՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։

Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակչուհի՝ 41-ամյա Վ. Ս.-ն, ով ինքնասպանություն գործելու նպատակով թիվ 13/1 կիսակառույց շենքի 4-րդ հարկից ցած է նետվել։

Հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին և այլն։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական և դիակի դատաբժշկական։

Մանրամասն՝ shamshyan.com-ում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *