Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկումների արդյունքներով՝ նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«WTI» տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները նյույորքյան առևտրային բորսայում ընկել են 0,54%-ով՝ հասնելով բարելի դիմաց 53,77 դոլարի։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0,18%-ով՝ հասնելով բարելի դիմաց 56,12 դոլարի։