Բիշքեկում Boeing 747 ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա

1231dba58354628ffd2055d2e2843cdaԻնչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, առնվազն տասնվեց մարդ է զոհվել Ղրղզստանի Մանաս օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով: Նշվում է, որ թուրքական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ընկել է Բիշքեկի արվարձաններից մեկի վրա: Ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամները: Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Ինքնաթիռը իրականացնում էր Հոնգկոնգ-Բիշքեկ թռիչքը: Նշվում է, որ վթարի պատճառ կարող էին դառնալ բարդ եղանակային պայմանները: Վթարի վայրում երկու բնակելի տուն է այրվում: Интерфакс-ը հաղորդում է, որ դեպքի վայրում հրդեհ է, եւ հնարավոր չէ փրկրարաներին մոտենալ: Lenta.ru-ն էլ հավելում է, որ զոհերի թիվն արդեն հասել է քսանի: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *