Անա Իվանովիչն ավարտում է կարիերան

arm148295376993Սերբ հանրահայտ թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:-Չեմ կարող այլ կերպ արտահայտվել: Ես ավարտում եմ կարիերաս: Դժվար էր նման որոշում կայացնելը, սակայն միևնույն ժամանակ ես ուրախանալու առիթ էլ ունեմ,-հատարարել է Իվանովիչը:Նշենք, որ թենիսիստուհին մտադիր է մնալ թենիսի ասպարեզում և զբաղվել այլ գործունեությամբ:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Իվանովիչը 15 մրցաշար է հաղթել, այդ թվում մեծ սաղավարտի Ռոլան Գարոս մրցաշարը: 2008 թվականին սերբ մարզիկը եղել է աշխարհի առաջին ռակետը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *