Հայտնի է 2016-ի ամենաանվտանգ ավիաընկերությունը

defaultԱվիացիոն անվտանգության գերմանական կենտրոնը (Jet Airliner Crash Data Evaluation Centre) կազմել է անվտանգ ավիաընկերությունների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում է հոնկոնգյան Cathay Pacific ընկերությունը, որը Oneworld դաշինքի անդամն է, փոխանցում է Bild-ը:

Առաջատար հնգյակում են նորզելանդական Air New Zealand-ը, չինական Hainan Airlines-ը, կատարական Qatar Airways-ը, նիդերլանդական KLM-ը:

 Լավագույն տասնյակը եզրափակում է Japan Airlines-ը:

Այս պահին հրապարակված է ցուցակի միայն մի մասը, որը կազմված է 60 հորիզոնականից: Վերջնական ցուցակը լույս կտեսնի հունվարի 18-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *