Կանադայում կինը վիճակախաղով 4 մլն ԱՄՆ դոլար է շահել 27 տարի առաջ տեսած երազի շնորհիվ

93270336_mediaitem93270335Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի բնակիչ Օլգա Բենոն հունվարի 4-ին շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար է շահել վիճակախաղով:

Կինը տեղի ԶԼՄ-ներին պատմել է, որ 1989թ. մայիսին թվերի համադրությամբ երազ է տեսել: Այդ ժամանակից ի վեր նա բաց չի թողել Atlantic վիճակախաղի ոչ մի խաղարկություն: Օլգան 27 տարի շաունակ գնել է տոմս և ջնջել երազին տեսած թվերը:

2016թ. դեկտեմբերի կեսին կին հերթական անգամ վիճակախաղի տոմս է գնել: Խաղարկության ժամանակ նա չի կարողացել հավատալ աչքերին, երբ հեռուստաէկրանի վրա տեսել է իր թվերը: Կինը նախատեսում է շահած գումարով սեփական տուն գնել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *