Անդրեյ Կառլովի մայրը հայ է, իսկ նրա մարդասպանի ընկերուհին` ռուս

fba277decc57dcf315b41f86007a2268Թուրք ոստիկան Ալտընտաշը, որը լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ գնդակահարեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին, ռուսաստանցի ընկերուհի ուներ: Նրա հետ ոստիկանը հանդիպում էր Անկարայում: Սպանության օրը` դեկտեմբերի 19-ին, մարդասպանի ընկերուհին հասցրել էր վերադառնալ Մոսկվա: Ռուս իրավապահները փորձում են պարզել, թե ունեցել է արդյոք ոստիկանի ընկերուհին դերակատարում դեսպանի սպանության կազմակերպման հարցում: Նրանք արդեն հարցաքննել են այդ կնոջը, որը ՌԴ քաղաքացի է: Հարցքննության ժամանակ նա հաստատել է, որ հարաբերություններ ուներ հանգուցյալ մարդասպանի հետ: Այս մասին թրքական Hürriyet-ին հայտնել է ՌԴ «փակ» աղբյուրը:  Ռուս դեսպանի թեման Ամանորին պահպանել է ակտուալությունը նաև ռուսական սփյուռքում: Ռուսաստանի հայերը այս օրերին սոցցանցերում լայնորեն քննարկում են Անդրեյ Կառլովի ազգությունը: Հրապարակվել են և համացանցով մեկ տարածվել են հայ երաժիշտ, «Արաքս» հայ-ռուսական կենտրոնի հիմնադիր Արարատ Մկրտչյանի վկայությունները, որոնցից հետևում է, որ Կառլովի մայրը հայ է: Արարատ Մկրտչյանին այս մասին պատմել է հանգուցյալ դեսպանի կինը` Մարինան, 2006 թվականին Հյուսիսային Կորեայում ունեցած հյուրախաղերի ժամանակ: Համերգից հետո նա մոտեցել է երաժիշտին: Տեղեկանալով, որ Արարատ Մկրտչյանը հայ է, դեսպանի կինը հայտնել է, որ Կառլովի մայրը` Մարինա Ալեքսանդրովնան, նույնպես հայ է եղել: Հետո Արարատ Մկրտչյանին մոտեցել է նաև Կառլովը և մաքուր հայերեն է խոսել նրա հետ: Երաժշտի այս պատմությունը սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի կատաղությունն է առաջացրել: Փաստորեն, հայի գենը ադրբեջանցիներին էլ չի թողել վայելել տոնը: Ամանորին նրանք անեծքներով են ողողել ՖԲ-ն: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *