Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացող Էշթոն Քարթերը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել նախագահ Վլադիմիր Պուտինի պատճառով: Այս մասին նա հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Պուտինն իր քաղաքականության հաջողությունը որոշում է «անհարմարության աստիճանով», որը նա ստեղծում է «մնացյալ ամբողջ աշխարհում»:
«Նրանք սիրիական կառավարության հետ միասին պայքարում են չափավոր ընդդիմության դեմ»,- Քարթերի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին