Թեքսասցի ամուսինները Apple կորպորացիային մեղադրում են իրենց հնգամյա դստեր մահվան մեջ

default-90Թեքսասցի ամուսինները դատի են տվել Apple կորպորացիային, որին մեղադրում են իրենց հնգամյա դստեր մահվան մեջ։

ABC-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել 2014-ի դեկտեմբերին Դալլաս քաղաքի մոտ։ Ջեյմս ու Բեթանի Մոդիսեթները իրենց երկու դստրերի հետ միասին մեքենայով անցում էին մայրուղով։ Նկատելով, որ ոստիկանական գործողություն է իրականացվում՝ նրանք արգելակել են։ Նրանց հետեւից շարժվող մեքենայի վարորդը՝ 20-ամյա Հարեթ Վիլհելմը չի նկատել, թե ինչպես են նրանք կանգնել, քանի որ այդ ժամանակ խոսում էր FaceTime հավելվածով, ու մեծ արագությամբ հարվածել է մեքենային։ Դրա հետեւանքով տան բոլոր անդամները լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ դստրերից մեկը մահացել է։ Ամուսինները դատի են տվել Apple 2–ին դեկտեմբերի 23-ին, մեղադրելով կորպորացիային այն բանի համար, որ իր սարքերի վրա հավելվածի ավելի անվտանգ կոնֆիգուրացիա չի տեղադրել, որը կարգելափակեր դրա գործածումը բարձր արագությամբ սլանալու դեպքում, նաեւ չի զգուշացրել ոչ միայն իրենց արտադրանքի գործածման, այլեւ սխալ գործածման վտանգի մասին, չնայած դրա համար տեխնիկական հնարավորություններ այն ժամանակ էլ կային։ Ավելի վաղ Վիլհելմին մեղադրել էին անզգուշության հետեւանքով մահվան պատճառ դանալու մեջ ու նրան ազատազրկման դատապարտել։ Նա ազատ է արձակվել 2016-ի օգոստոսին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *