«Մեր զինվորների մոտ մարտական ոգին ապրիլից հետո ավելի է ամրապնդվել» (լուսանկար, տեսանյութ)

արց

Երկրապահ կամավորականների միությունը գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ շարունակում է ամենամյա ուխտագնացությունը Արցախում։ Երկրապահները տարբեր խմբերով լինում են Արցախի բոլոր շրջաններում, գյուղերում, զորամասերում, դիրքերում։ Հյուսիսարևելյան շրջանի զորամասերից մեկում երկրապահը զինծառայողներին պարգևատրեց Հայաստանի երկրապահ հուշամեդալով և պատվոգրերով՝ սահմաններն անառիկ պահելու, գերազանց ծառայելու համար։

Առաջնագծում ծառայող զինվորներն էլ հպարտորեն ասացին՝ ծառայությունն անցնում է հիանալի։ Մայոր Ռուդիկ Հակոբյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց. «Անձնակազմը մարզված է, հակառակորդի սադրանքներին կարող են պատասխանել»։

Իսկ հողեր հանձնելու վերաբերյալ խոսակցություններին սահմանագծում ծառայող մայորը նշեց, որ խոսում են հիմնականում պարապ մարդիկ։ «Ես երկար ժամանակ է ծառայում եմ այստեղ, դեռ նման բան չեմ տեսել, որևէ կտոր հող հանձնել։ Մեր զինվորների մոտ մարտական ոգին ավելի է ամրապնդվել։ Մեր զինվորներն այսօր տեսան, որ ավելի ուժեղ են, քան հակառակորդը՝ անկախ նրանց քանակից ու զինտեխնիկայից»,- ասաց մայոր Ռուդիկ Հակոբյանը։

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։

Քրիստինա Աղալարյան

Արցախ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *