Մոսկվայում կողոպտել են Սուդանի դեսպանի կնոջը

ef7fcd5a28db1e1b7bfe4dbb8a52ba7fՄոսկովյան ոստիկանությունը հետախուզում է հայտարարել գրպանահատ գողի հանդեպ, ով կողոպտել է ՌԴ-ում Սուդանի դեսպան Նդիր Յուսուֆ Էլթայեբի կնոջը` Էսրաա բինթ Ահմեդ-Օմեր Ադբուլռահմանին: Այս մասին հայտնում է Life-ը: Նշվում է, որ դեսպանի տիկնոջը կողոպտել են «Օվկիանիա» առեւտրի կենտրոնում` գրպանից տանելով երկու հազար ռուբլի, 250 եվրո եւ 100 ԱՄՆ դոլար, ներառյալ նաեւ անձնագիրը: Ընդհանուր վնասը կազմում է քսան հազար ռուբլի: Նշենք, որ Մոսկվայում Սուդանի դեսպանատունը դեռեւս չի մեկնաբանել կատարվածը: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *