Foreign Policy. Աշխարհը երկար տարիներ անց թեւակոխում է առաջին ամենավտանգավոր տասնամյակը

defaultForeign Policy ամսագիրը ներկայացնում է նոր տարում արդիական 10 հակամարտությունների ցուցակը։ Դրանց թվում պարբերականն առանձնացնում է Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտությունները, որոնցում կարեւոր դեր է խաղում Մոսկվան։ Ամսագրի կանխատեսումներով՝ Սիրիայում հրադադարը հույս է տալիս, որ 2017-ին դիվանագիտության  մեջ նոր առաջընթաց կլինի, իսկ Ուկրաինայի հակամարտության դեպքում անհրաժեշտ է խստացնել հակառուսական պատժամիջոցները, ասված է հոդվածում։

«Աշխարհը երկար տարիներ անց թեւակոխում է առաջին ամենավտանգավոր տասնամյակը։ Բազմաթիվ սպառնալիքները՝ սկսած փախստականների ճգնաժամից մինչեւ ահաբեկչության տարածում, նոր վտանգներ են ծնում։ Անգամ խաղաղ պայմաններում վախի քաղաքականությունը բնակչության վտանգավոր բեւեռացման եւ դեմագոգության է տանում։ Այդ ֆոնին ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն, անխոս, ամենակարեւոր իրադարձություններ էր անցած տարում։ Նրա քաղաքականության անորոշության  մասին շատ է խոսվել, եւ այդ անորոշությունը կարող է ապակայունացնող գործոն դառնալ»,–  գրում է ամսագիրը։

 Ըստ ամսագրի՝ սպառնալիքների առաջին տեղում է Սիրիան։ Մարտական գործողությունների սկզբից 6 տարի անց Բաշար Ասադն իշխանության գլուխ է մնում։ Արեւելյան Հալեպն Ասադի զորքերի հսկողության տակ անցնելը բեկումնային պահ էր պատերազմում։ Արեւմտյան դիվանագետները վրդովմունք են հայտնել խաղաղ բնակչության ռմբակոծության կապակցությամբ, սակայն Արեւմուտքի կոնկրետ արձագանքի բացակայության դեպքում խաղաղ բնակչության տարհանումը սկսվեց միայն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ համաձայնագրի կնքումից հետո։

Foreign Policy–ն նաեւ նշում է, որ դեկտեմբերի վերջին կնքած հրադադարն անգամ մի քանի օր չի տեւել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *