Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվել են

4420830Հոլիվուդի աստղ Ջոնի Դեպն ու դերասանուհի Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Ամուսնալուծության մասին որոշումն ուրբաթ ընդունել է Լոս ԱՆջելեսի դատարանը՝ հայտնում է People-ը։

Համաձայն արդեն նախկին ամուսնինների միջև ձեռքբերված համաձայնագրի՝ Դեպը Հերդին 7 մլն դոլար կվճարի, որը, դերասանուհու խոսքով, ինքը մտադիր է նվիրաբերել բարեգործական հիմադրամի։ Դատարանը մերժել է Դեպի պահանջը՝ Հերդին դեմ սահմանելու 100 հազար դոլարի տուգանք այն բանի համար, որ նա իբրև թե երկարաձգել է ամուսնալուծության ընթացակարգը։

Ինչպես հայտնում է AP գործակալությունը՝ Դեպը նույն օրը դատական հայց է ներկայացրել իր նախկին մենեջերների դեմ՝ մեղադրելով նրանց իր միջոցների սխալ տնօրինման մեջ, ինչն իբրև թե հանգեցրել է մոտ 25 մլն դոլարի կորստի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հերդը, ով մեղադրում է ամուսնուն իրեն ծեծելու մեջ, ինչն էլ դարձել է ապահարզանի պատճառ, հետ է կանչել դատական հայցը։ Անցած տարվա մայիսին դերասանուհին երդմամբ հայտարարել էր, որ իր վրա Դեպը բջջային հեռախոս է նետել և ապտակել։

53-ամյա Դեպն ու 30-ամյա Հերդն ամուսնացել էին 2015 թվականի փետվարին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *