ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Obamacare-ի չեղարկման մեկնարկին

GettyImages-462802370-676x450ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել բանաձևին, որը նախաձեռնում է Օբամայի կողմից մշակված բժշկական ապահովագրության Obamacare ծրագրի չեղարկման գործընթաց։

Այդ որոշմանն աջակցել են 227 կոնգրեսականներ, բոլորը՝ հանրապետականներ։ Դեմ են արտահայտվել Ներկայացուցիչների պալատի 197 անդամներ։

Հունվարի 12-ին բանաձևը ձայների մեծամասնությամբ հավանության էր արժանացվել սենատի կողմից։ Փաստաթուղթը հանձնարարում է Կոնգրեսի երկու պալատների պրոֆիլային կոմիտեներին մշակել համապատասխան սահմանադրական փոփոխություններ մինչ հունվարի 27-ը։

Obamacare-ի չեղարկումը հանդիսանում է Սենատում հանրապետական մեծամասնության և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *