ՀՀԿ-ի ցուցակները վերջնական տեսքի են գալիս. «Փաստ»

7955_b«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ:

Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ–ն գրեթե ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները:

«Փաստի» տեղեկություններով` իշխող ուժը վերջին փոփոխություններն է անում: Շուտով առաջարկների ամբողջական ցանկը կլինի Սերժ Սարգսյանի սեղանին:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակով առաջադրվողներին, ապա այս առումով հարցն ավելի հեշտ է: Յուրաքանչյուր ընտրատարածքում ՀՀԿ–ն միջինը 12–13 թեկնածու առաջադրելու հնարավորություն ունի՝ դաշտն ազատ է, մրցակցությունը՝ թեժ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *