Ամերիկացի զինվորականները կիբերպատերազմներ մղելու հմտություններ կսովորեն

6eb58023fdb18a68e65b56bb57652e82Կապված հնարավոր ռուս-ամերիկյան կիբերպատերազմի հետ՝ ԱՄՆ զինված ուժերում սկսել են զինվորականներին կիբերպատերազմներ մղելու հմտություններ սովորեցնել: Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը: Նշվում է, որ Ուեսթ-Փոյնթի զինվորական ակադեմիայում արդեն իսկ կազմակերպվել են կիբերդասընթացներ, որոնց շրջանակներում կադետները մասնակցում են կիրառական հանրահաշվի, կրիպտոլոգիայի եւ այլ համանման գիտաճյուղերի դասընթացների: Ավարտելուց հետո կուրսանտները կանցնեն ծառայության կիբեր-զորքերում: «Մենք փորձում ենք մեր ապագա զինվորներին սովորեցնել այնպիսի խնդիրների լուծմանը լինել պատրաստ, որոնց մասին մենք նույնիսկ դեռ հսակ պատկերացումներ չունենք»,- հեռուստակայանի հետ զրույցում ասել է ԱՄՆ ԶՈՒ Կիբերինստիտուտի ղեկավար Էնդրյու Հոլլը: Նշվում է, որ ուսուցում է իրականացվում այնպիսի մաթեմատիկական հասկացությունների եւ սկզբունքների մասին, որոնք կիրառվում են գաղտնագրման եւ գաղնտազերծման համար: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *