ԱՄՆ-ում հեռուստաշոուի սցենարիստին հեռացրել են աշխատանքից Թրամփի որդու մասին գրառման համար

4426530ԱՄՆ-ում հանրահայտ Saturday Night Live հեռուստաշոուի սցենարիստ Քեթի Ռիչին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից՝ կապված այն բանի հետ, որ նա Twitter-ի միկրոբլոգում հրապարակել է վիրավորական բնույթի գրություն Դոնալդ Թրամփի 10-ամյա որդու մասին։ Այս մասին հայտնում է NYT-ը։

«Բերոնը կդառնա այս երկրում տնային ուսուցում անցնող առաջին դպրոցական հրաձիգը։ ԱՄՆ-ում հազվադեպ չեն ողբերգական դեպքերը, երբ սովորողները դպրոց են գնում իրենց ծնողներին պատկանող զենքով և կրակ բացում համադասարանցիների վրա»,-գրել էր նա։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռիչն այդպես էր արտահայտվել, քանի որ կարծում է, որ տղան իրեն տարօրինակ է պահել հոր երդմնակալությանը։ Հեռարձակված կադրերում երևացել է, որ տղան բավականին կտրուկ կերպով հետ է քաշել ձեռքը մորից՝ Մելանյա Թրամփից։ Թե ինչու է նա այդպես վարվել, հայտնի չէ։

Ռիչը ժամեր անց ջնջել էր գրառումը, այնուհետև լիովին փակել իր էջը սոցցանցում, սակայն երկուշաբթի կրկին բացել այն ու ներողություն խնդրել։

Նա ծրագրում աշխատում էր 2013 թվականի վերջից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *