Թրամփը բացասական գնահատական է տվել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին

3a50ac6dbe79465ca41a6330715f749d_18ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացասական է գնահատել Սիրիայի հակամարտությանը միջամտելու Ռուսաստանի որոշումը։ Նման հայտարարության նա արել բրիտանական Times և գերմանական Bild ամսագրերին տված հարցազրույցի ժամանակ։

«Դա շատ վատ է»,-պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք դրական է գնահատում Սիրիայում ռուսական մասնակցությունը, թե ոչ։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը ինչ-որ բան անելու հնարավորություն է ունեցել, սակայն հիմա շատ ուշ է։

«Դա սարսափելի է, սարսափելի իրավիճակ։ Հալեպը գտնվում է սարսափելի հումանիտար իրավիճակում»,-հավելել է Թրամփը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *