Թուրքիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին

thumbs_b_c_f64c28292265a18bbb6a48898b759212Թուրքիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին՝ հայտնում է Anadolu գործակալությունը։

Նոր հիմնական օրենքի նախագիծը նախատեսում է նախագահի լիազորությունների կտրուկ ուժեղացում։ Մասնավորապես, պետության ղեկավարը կարող է անձամբ գլխավորել նախարարների կաբինետը կամ միայնակ նշանակել կառավարության ղեկավար։

Նաև փաստաթղթի ընդունման դեպքում պետության ղեկավարի անմիջական ենթակայության տակ կանցնեն երկրի զինված ուժերն ու հատուկծառայությունները։ Ներկայում դրանց գործունեությունը կարգավորվում է կոլեգիալ մարմնի՝ Գերագույն ռազմական խորհրդի կողմից։

Եվս մեկ կարևոր նորարարություն կարող է դառնալ մահապատժի վերադարրձը։

Բացի այդ, համաձայն սահմանադրական նախագծի՝ ստորին տարիքային շեմը պատգամավոր առաջադրվելու համար նվազեցվել է 25-ից 18-ի, իսկ խորհրդարանի պատգամավորների թիվը կավելացվի՝ 550-ից հասցվելով 600-ի։

Վերջնական ընդունումից հետո խորհրդարանն այն կդնի հանրաքվեի, եթե դրա օգտին քվեարկի ավելի քան 330 պատգամավոր։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *