Դետրոյտի միջազգային ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլ» է հայտարարվել Chevrolet Bolt-ը

98c24dfd63593550f2fa9745f98a25ce3465f1754ed116b6bfpimgpsh_fullsize_distrChevrolet Bolt էլեկտրամոբիլը «տարվա ավտոմոբիլ» է ճանաչվել Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսալոնում, որն այս օրերին տեղի է ունենում ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում (Միչիգանի նահանգ):

Ինչպես հայտնել են այդ ամենամյա ավտոցուցահանդեսի կազմակերպիչները, ժյուրին, որը բաղկացած է ավտոմոբիլների մասին գրող ավելի քան 60 լրագրողներից, Միացյալ Նահանգների General Motors (GM) կոնցեռնի Chevrolet Bolt-ը ճանաչել են տարվա լավագույն մոդելը՝ այն դնելով առաջին տեղում՝ Hyundai Genesis G90 և Volvo S90 սեդաններից առաջ:

Լավագույն պիկապ է դարձել Honda Ridgeline մոդելը, որն առաջ է անցել Ford F Super Duty-ից և Nissan Titan-ից: Լավագույն արտաճանապարհային ավոմոբիլ է ճանաչվել Chrysler Pacifica-ն, որը ետեւում է թողել Jaguar F-Pace քրոսովերը և Mazda CX-9 մոդելը: Արտաճանապարհային ավտոմոբիլներն այս տարի պարգեւատրվել են ավտոսալոնի պատմության մեջ առաջին անգամ:

Դետրոյտի ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլն» ընտրում են 1993 թվականից: Ֆինալիստներին որոշում են այն տասնյակ մոդելներից, որոնք շուկայում են հայտնվել անցած տարվա ընթացքում: Իսկ բուն ավտոցուցահանդեսը Դետրոյտում առաջին անգամ տեղի է ունեցել 1899 թվականին, սկզբնապես այնտեղ ներկայացվում էին միայն ամերիկյան արտադրության ավտոմոբիլներ: Սկսած 1957 թվականից ավտոշոուում սկսել են պարբերաբար ցուցադրել արտասահմանյան մակնիշներ, իսկ 1987 թվականին սալոնը պաշտոնապես որոշվել է դարձնել միջազգային, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *