Ֆիջիի ափերի մոտ 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

default (34)5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Ֆիջի կղզիների մոտ, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։

Ցնցումները գրանցվել են հունվարի 14-ին առավոտյան 06։11-ին տեղի ժամանակով։ Էպիկենտրոնը Նանդի քաղաքից 178 կմ հարավ-արևմուտք էր։ Օջախը՝ 53 կմ խորության վրա էր։

 Ընդ որում «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, հայտնում է, որ երկրաշարժի մագնիտուդը 6․2 էր։

Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *