Փրկարարները ջրից հանել են կործանված Տու-154-ի բոլոր հիմնական մասերը

default-52Փրկարարները ջրից հանել են կործանված Տու-154-ի բոլոր հիմնական մասերը: Բեկորները հատուկ հատուկ հարթակի վրա են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներին:

Օդանավի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների հիմնական փուլն ավարտված է: Փրկարարները գտել են 19 զոհվածների մարմիններ, որոնցից 17-ն արդեն Մոսկվա են ուղարկվել ճանաչման համար: Մարմինների մասեր կան նաեւ գենետիկ փորձաքննություն անցկացնող լաբորատորիայում:

Հիշեցնենք, որ Սիրիա թռչող Տու-154 օդանավը կործանվել է կիրակի առավոտյան, թռիչքից մի քանի րոպե անց: Օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի 8 անդամ եւ 84 ուղեւոր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *