Դիլիջանում «Մերսեդես» է այրվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

default-46Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 06.54-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.30-ին:

Ավտոտնակում (4X6 մ) այրվել է «Mercedes C» մակնիշի 35 ST 702 համարանիշի ավտոմեքենան, 2 պատուհան (1X0,5 մ) եւ 15 պարկ թեփ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *