«Ծառուկյանի վերադարձից հետո մարդիկ իրենց գնած տոմսերը ետ կվերադարձնեն, չեն արտագաղթի». Գուրգեն Եղիազարյան

timthumb (23)«Իմ կարծիքը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ, ասել եմ դեռևս այն չարաբաստիկ փետրվարյան իրադարձությունների օրերին, երբ գիշատիչների նման հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա: Նա այն գործիչն է, ով վերջուառաջ՝ պետք է վերադառնար քաղաքականություն և վերադարձավ: Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ Ծառուկյանի նման ազնվագույն քաղաքացին մտնում է քաղաքականություն»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ նշելով, որ այս հայտարարությունից հետո չի բացառվում, որ լինեն պղտոր ջրում ձուկ բռնողներ կամ կիսատ-պռատ գործիչներ, ովքեր կփորձեն խամրեցնել Ծառուկյանի այս պայծառ մուտքը, սակայն դա նրանց չի հաջողվի:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ մեր երկիրը գտնվում է այնպիսի վիճակում, որը պահանջում է համակարգային և գլոբալ փոփոխություններ, և այդ փոփոխություն անողն ու այդ լուծը կրողը լինելու է նաև Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով Հայաստանում գործունեություն ծավալած ընդդիմադիր կուսակցությունների հետագա ճակատագրին և քաղաքական պայքարում նրանց հնարավորություններին՝ Եղիազարյանը նշեց. «Մեծ կուսակցությունները, մասնավորապես,  ՀՀԿ-ն՝ ապացուցեց, որ երկիր ղեկավարել չի կարող և միայն կարող է հայաթափումն արագացնել: Մեզ մարդիկ են պետք, ովքեր երկիրը դուրս կբերեն այս ստորացուցիչ վիճակից: Տեսե՛ք՝ մարդիկ ինչպես են լքում Հայաստանը, արտագաղթը մեծ տեմպով շարունակվում է, իսկ Ծառուկյանի վերադարձից հետո մարդիկ իրենց գնած տոմսերը ետ կվերադարձնեն, կմնան այս երկրում, քանի որ նա հույսի շող է, Գագիկ Ծառուկյանի վերադարձով շատ հարցեր իրենց լուծումները կգտնեն»,-նշեց ԱԱԾ նախկին պաշտոնյան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *