50-ամյա Ջանեթ Ջեքսոնն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել

d994ea73f0899e871a43690ed5d2c9caԱմերիկյան 50-ամյա հանրահայտ փոփ երգչուհի, փոփ երաժշտության արքայի՝ Մայքլ Ջեքսոնի քույրը, Ջանեթ Ջեքսոնը, ծննդաբերել է առաջնեկին, հայտնում է People ամսագիրը՝ հղում կատարելով երգչուհու ներկայացուցչին: «Ջանեթ Ջեքսոնը և նրա ամուսինը՝ Վիսսամ ալ Մանան անչափ ուրախ են իրենց որդու՝ Իսսու ալ Մանայի լույս աշխարհ գալով»,- պարբերականին ասել է զրուցակիցը: Վերջինիս խոսքով՝ երեխայի ծնունդն անցել է առանց բարդությունների, և մայրն այժմ հանգստանում է: 2016 թվականի ապրիլին Ջանեթ Ջեքսոնը հետաձգել էր իր համերգային մեծ շրջագայությունը և հայտարարել, որ պատրաստվում է նվիրվել ընտանիքի պլանավորմանը, իսկ հոկտեմբերին նա հաստատել էր իր հղիության մասին լուրերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2012 թվականին երգչուհին գաղտնի նշանվել է քաթարցի միլիարդատեր Վիսսամ ալ Մանայի հետ, իսկ 2013-ին, դարձյալ գաղտնի, ամուսնացել: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *