Քաղաքական ուժերը մերժել են Խ. Քոքոբելյանի՝ դաշինքով հանդես գալու առաջարկը. «Ժամանակ»

default«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանը մերժել է խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը։ «Ազատ դեմոկրատներ»-«Համախմբում» դաշինք ընտրություններից առաջ չի լինի։

Այս պահին Խաչատուր Քոքոբելյանը ցանկանում է ամեն գնով միավորվել նախօրեին ԱԺ առաջիկա ընտրություններին միասնաբար հանդես գալու պատրաստակամություն հայտնած «Հանրապետություն»-ՔՊ-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Սակայն այստեղ էլ հակված չեն ընդունելու Քոքոբելյանին, նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս խոստանում է լուծել համագործակցության ողջ նախընտրական ծախսերը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *