Վարչապետ Կարեն Կարապետյանը կասկածում է ԱՎԾ-ի տվյալների ճշգրտության վրա. «ՀԺ»

untitled-3-6«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց մեր թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված անցած ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 20-30 տոկոսանոց անկումները, արդյոք ԱՎԾ-ի տվյալները վստահություն ներշնչո՞ւմ են:

Ըստ վարչապետի, այդ տվյալների վերաբերյալ որոշակի մտավախություններ կան. «Գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական տվյալների հավաքագրումը կատարվում է համայնքապետերի, մարզպետների միջոցով, և սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը բավականին մեծ է: Գյուղատնտեսության անկումը բացատրվում է և օբյեկտիվ, և գուցե նաև վիճակագրական տվյալների ավելի սուր և օբյեկտիվ վերահսկողությամբ»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *