Այս տարի Թուրքիայում 1915 թիվն է, իսկ այս օրը՝ ապրիլի 24-ը. Կարո Փալյան

images-634x445

Թուրքիայի ազգայնամոլական մամուլին խիստ անհանգստացրել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության քուրդ պատգամավորների ձերբակալությունից հետո հայ պատգամավոր Կարո Փայլանի համեմատությունը 1915-ի ապրիլի 24-ի հետ։

Թուրքական ազգայնամոլական մի շարք կայքեր՝ Milatgazetesi, Sanalbasin, Turkhaberpress եւ այլ կայքեր թիրախավորել են Կարո Փայլանին՝ նրա համեմատությունը «կողտոտ» անվանելով։

Նշենք որ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել էր․ «Այս տարի Թուրքիայում 1915 թիվն է, իսկ այս օրը՝ ապրիլի 24-ը։  Թույլ չենք տալու կրկին մեր երկիրն ու երիտասարդությանը այրեն։ Գլուխ չենք խոնարհելու թե դրսում, թե բանտի ներսում»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *